Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Ադրբեջանում սոցիալական բևեռացումը մեծ չափերի է հասել

Ադրբեջանում սոցիալական բևեռացումը մեծ չափերի է հասել
19.02.2024 | 06:55

Նիկոլ Փաշինյանը դրսից թելադրված օրակարգով Հայաստանի հանրությանը վախեցնելով կարմիր ցուլեր հարևաններով, նոր պատերազմով՝ Հայաստանին նոր զիջումների է տանում։ Նախկին իշխանության տարիներին թերագնահատել են Ադրբեջանի տնտեսական, քաղաքական, ռազմական հնարավորությունները, սակայն հիմա մի այլ ծայրահեղություն է դրանք գերագնահատելը։ Ծագումով քուրդ Ալիևների ընտանեկան դինաստիան Ադրբեջանում , որոշ ընդմիջումերով, իշխում է մոտ կես դար: Փետրվարի 7-ին, Իլհամ Ալիևի վերընտրվելուց հետո, ձևավորվել է նոր կառավարություն՝ Ալի Ասադովի գլխավորությամբ։ Ադրբեջանում գոյություն ունեն լուրջ հիմնախնդիրներ, որոնք տարիներ շարունակ չլուծվելով՝ մի օր պայթեցնելու են այդ երկիրը։ Ադրբեջանում եկամտի հիմնական աղբյուրը նավթի ու գազի արտահանումն է, սակայն 2010 թվականի համեմատ 70 տոկոսվ կրճատվել է նավթի արդյունահանումը։ Այնուամենայնիվ, այժմ Ադրբեջանի ընդհանուր արտահանման 92,5%-ը նավթն ու նավթամթերքն են։ Չնայած նավթի 20 տարվա արդյունահանմանը և հարյուր միլիարդավոր նավթադոլարների հոսքին, ոչ նավթային հատվածի իրական զարգացում չի եղել։ Արցախում Ադրբեջանի «ազատագրած» տարածքներում տնտեսական ենթակառուցվածքների ստեղծումը, անընդհատ նոր սպառազինությունների գնումը հսկայական գումարներ է պահանջում։ Ադրբեջանում նվազագույն, միջին աշխատավարձը, սոցիալական նպաստները ավելի ցածր են , քան նավթ ու գազ չունեցող Վրաստանում և Հայաստանում։ Ադրբեջանում սոցիալական բևեռացումը մեծ չափերի է հասել, ավտորիտարիզմ է տիրում թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության մեջ, ինչը խնդիրներ է ստեղծում տնտեսության զարգացման համար։ Հայաստանը չպետք է վախենա կարմիր գույնի կամ կարմիր պոզերով Ադրբեջանից,, սակայն դրա համար մեզ պետք է ազգային օրակարգով իշխանություն և ընդդիմություն, իրապես ժողովրդավարություն, ոչ թե «ժողովրդավարության բաստիոնի» դիմակով ավտոկրատիզմ, ոչ օլիգարխիկ, մրցունակ տնտեսություն, հզոր բանակ և ճկուն դիվանագիտություն:

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2078

Մեկնաբանություններ